ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԱյս փաստաթուղթը իրավաբանորեն պարտադիր համաձայնություն է Կայքի Օգտագործողի և https://ahl-shop.am կայքի սեփականատեր հանդիսացող «AHL» ՍՊԸ-ի միջև:
1. Կիրառվող հասկացությունները- Օգտագործող` ցանկացած իրավաբանական և/կամ ֆիզիկական անձ, որը կատարում է պատվեր Կայքի միջոցով, վճարում է դրա համար և հաստատում է իր համաձայնությունը սույն փաստաթղթին:
- Ընկերություն` «AHL» ՍՊԸ:
- Կայք` https://ahl-shop.am/ վեբկայք:
- Պայմաններ` սույն փաստաթղթում նշված ընդհանուր դրույթները, պայմանները և Ընկերության կողմից Կայքում տեղադրված ցանկացած այլ քաղաքականությունները կամ փաստաթղթերը և հրապարակումները, որոնք վերաբերելի են կոնկրետ հարաբերություններին:
- Գումար` յուրաքանչյուր անգամ Ընկերության կողմից Կայքում, որևէ այլ առցանց հարթակում կամ որևէ այլ եղանակով հրապարակված արժեք, որը վճարվել է կամ ենթակա է վճարման Օգտագործողի կողմից: Գումարը կարող է ներառել կամ վերջում Գումարի մեջ կարող են հաշվարկվել նաև Ընկերության միջնորդավճարները, հարկերը և այլն:
- Պատվեր` Օգտագործողի կողմից` Պայմանների համաձայն և դրանց ընդունմամբ, Կայքում առաջարկվող որևէ ծառայության պատվիրում:
- Ժամկետներ` Պայմաններում նշված բոլոր ժամկետները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության ժամանակով:
2. Ընդհանուր կարգավորումներ- Կայքի` Օգտագործողի կողմից որևէ եղանակով օգտագործումը ենթադրում է ամբողջական, անհետկանչելի և միանշանակ համաձայնություն Պայմաններին, գաղտնիության քաղաքականությանըև Կայքի ցանկացած այլ կանոններին և քաղաքականություններին, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են հրապարակվել և/կամ փոփոխվել Ընկերության կողմից:
- Կայքը ցանկացած ձևով օգտագործելիս՝ Օգտագործողը համաձայնում է, որ կարդացել է Պայմանները, ընդունում է Պայմաններն ամբողջությամբ և պարտավորվում է հետևել դրանց և հայտնում է իր ամբողջական և լիարժեք համաձայնությունը, որպեսզի Ընկերության հետ հարաբերությունները կարգավորվեն Պայմաններով և Կայքում հրապարակված այլ պայմաններով: Կայքը յուրաքանչյուր անգամ օգտագործելիս, Օգտագործողը հայտնում է իր համաձայնությունը, որ Ընկերության հետ հարաբերությունները կարգավորվեն տվյալ պահին գործող Պայմաններով, որոնք ցանկացած ժամանակ կարող են փոփոխվել Ընկերության կողմից և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
- Կայքից օգտվելիս Օգտագործողն ընդունում և համաձայն է, որ Ընկերությունը ցանկացած պահի կարող է փոփոխել ցանկացած Պայմաններ՝ տեղադրելով համապատասխան փոփոխված Պայմանները:
- Պայմաններով առաջնորդվելիս Օգտագործողը վստահեցնում է, որ իր գործողությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
- Օգտագործողի և Ընկերության հարաբերությունները ծագում են Կայքն օգտագործելիս և ավարտվում են Կայքի օգտագործումը դադարեցնելու պահից:
- Կայքը և դրա ամբողջ բովանդակությունը տրամադրվում է ինչպես կա` առանց որևէ երաշխիքի` բացահայտ կամ ենթադրյալ:
- Ընկերությունը չի երաշխավորում որևէ Օգտագործողի, ծառայություն մատուցողի, ապրանք տրամադրողի կամ ցանկացած երրորդ անձի վարքագիծը, պարտավորության կատարումը, անվտանգությունը, որակը, օրինականությունը կամ համապատասխանությունը, հարթակի աշխատանքը կամ չընդհատումը, որևէ անձի ինքնությունը:
- Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ անձանց կայքեր, հավելվածներ, ծառայություններ կամ ռեսուրսներ, որոնք ենթակա են այլ պայմանների կիրառման: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի բովանդակության համար:
- Կայքում առկա բովանդակությունը կարող է պաշտպանված լինել հեղինակային իրավունքով, ապրանքային նշաններով և/կամ այլ կարգավորումներով: Օգտագործողն ընդունում է, որ այդ բովանդակության համար հեղինակային իրավունքները, մտավոր սեփականության և այլ իրավունքները Ընկերության և/կամ դրա արտոնագրողների բացառիկ սեփականությունն է և Օգտագործողը համաձայնում է, որ չի կարող օգտագործել, պատճենել, հարմարեցնել, փոփոխել, պատրաստել ածանցյալ ստեղծագործություններ ստեղծել, տարածել, լիցենզավորել, վաճառել, փոխանցել, հրապարակայնորեն ցուցադրել, հրապարակայնորեն կատարել, հեռարձակել կամ այլ կերպ օգտագործել ցանկացած բովանդակություն, որը հասանելի է Կայքում: Կայքի օգտագործման համար Ընկերությունը տրամադրում է սահմանափակ, ոչ բացառիկ, չեղյալ համարվող, չփոխանցվող թույլտվություն:
- Խնդիրները, որոնք կարգավորված չեն Պայմաններով, Պատվերով կամ Օգտագործողի և Ընկերության որևէ այլ համաձայնությամբ կարգավորվում են ըստ առաջացման և ընթացքի:
- Պատվեր կատարելով կամ գրանցվելով Կայքում Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը ստանալու ցանկացած հաղորդագրություն Ընկերությունից` իր կողմից տրամադրված ցանկացած կապի միջոցի:
3. Ծառայություններ և գներ- Կայքում առաջարկվող գները կարող են փոփոխվել Ընկերության հայեցողությամբ: Կայքից օգտվելիս Օգտագործողը հայտնում է իր համաձայնությունը հրապարակված ապրանքներին, ծառայություններին և գներին ու դրանց պայմաններին:
- Կայքում ներկայացված ապրանքները, ծառայությունները և գները ու դրանց պայմանները ենթակա են փոփոխման առանց նախնական ծանուցման:
4. Վճարման կարգ- Օգտագործողը ծառայությունների համար վճարում է համաձայն Պատվերում նշված Գումարի:
- Օգտագործողը Գումարը փոխանցում է Կայքում նշված հաշվեհամարին` հստակ հետևելով Ընկերության կողմից ուղղակիորեն նշված կամ Կայքում հրապարակված ցուցումներին:
- Օգտագործողը Գումարը վճարում է Պատվերը կատարելիս անմիջապես, եթե Ընկերության հետ որևէ այլ համաձայնություն չի եղել: Գումարը չվճարելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի հրաժարվելու պատվերից:
- Գումարը հնարավոր է նաև վճարել արտարժույթով (ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլլար կամ եվրո): Արտարժույթը փոխարկվում է ըստ վճարման օրվա դրությամբ Ընկերության բանկի կողմից սահմանված կուրսի:
- Գումարի փոխանցումը կատարվում է առցանց վճարային համակարգի միջոցով: Օգտագործողը գիտակցում է, որ Գումարի փոխանցման/ստացման գործընթացը կազմակերպվում է երրորդ անձանց հետ համագործակցության միջոցով Օգտվելով Կայքից և կատարելով վճարումներ, Օգտագործողը համաձայնվում է, որ Ընկերությունը կարող է իր տվյալները փոխանցել այլընկերության/ընկերությունների` վճարումներ և բանկային փոխանցումներ կատարելու համար:
- Ընկերությունն իրավունք ունի իր հայեցողությամբ մերժել կամ սահմանափակել վճարումները, որոնք իր կարծիքով կարող են խախտել Ընկերության ռիսկերի կառավարման քաղաքականությունը կամ ընթացակարգերը կամ կարող են խախտել Պայմանները կամ չարտոնված են, խարդախ կամ անօրինական են կամ կարող են Ընկերության համար անընդունելի ռիսկեր պարունակել:
- Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտագործողի կողմից տրամադրված սխալ տեղեկատվության հետևանքով պատճառված վնասի համար:
- Վճարման անհնարինության կամ որևէ` Ընկերության համար ակնհայտ սխալի դեպքում Ընկերությունն իր հնարավորությունների սահմանում տեղյակ կպահի Օգտագործողին դրա մասին, սակայն չի կրում որևէ պատասխանատվություն, եթե վճարումը տեղի չունենա:
5. Պատվերի չեղարկում- Օգտագործողը` վճարի գումարման վերադարձի պայմանով, կարող է չեղարկել Պատվերը եթե Օգտագործողը Պատվերի չեղարկման մասին գրավոր տեղեկացնում է Ընկերությանը Պատվերում կամ Կայքում տեղադրված առաջարկում նշված հստակ ժամկետում և կարգով: Այս դեպքում Ընկերությունը պարտավորվում է հետ վերդարձնել Գումարն ամբողջությամբ: Գումարը կարող է վերադարձվել մինչև երկու շաբաթվա ընթացքում:
- Եթե Օգտագործողը Պատվերի չեղարկման մասին չի տեղեկացնում Ընկերությանը նշված կարգով, ապա Գումարը ենթակա չէ վերադարձման:
- Ընկերությունը կարող է Պատվերը չեղարկել ցանկացած պահի և Գումարն ամբողջությամբ վերադարձնել Պատվիրատուին, բացառությամբ, եթե չեղարկումը եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության կամ Օգտագործողի կողմից Պայմանների կամ այլ կարգավորումների պատճառով: Գումարը կարող է վերադարձվել մինչև երկու շաբաթվա ընթացքում:
6. Պատասխանատվություն- Օգտագործողը պատասխանատու է սեփական գործողությունների և բացթողումների համար, ինչպես նաև պատասխանատվություն է կրում բոլոր նրանց գործողությունների և բացթողումների համար, ում հրավիրում է միանալու կամ մուտքի իրավունք է տրամադրում Կայքում կամ Պատվերից օգտագործման համար:
- Օգտագործողը պատասխանատու է նաև Պատվերից օգտվող անչափահաս/ներ/ի գործողությունների/անգործության և նրա կողմից պատճառված վնասի համար և հավաստիացնում է, որ հանդիսանում է անչափահասի օրինական ներկայացուցիչը կամ որևէ այլ կերպով լիազորված է նրա անունից հանդես գալու:
- Ընկերությունն Օգտագործողի տվյալների համար պատասխանատվություն կարող է կրել միայն այն դեպքում և դրանց բացահայտումը կատարվել է կամ որևէ կերպով վնասը պատճառվել է իր ուղղակի դիտավորության հետևանքով:
- Ընկերության կողմից Պատվերի չեղարկման դեպքում` Ընկերությունը պարտավորվում է Օգտագործողին վերադարձնել միայն Պատվերի համար վճարված Գումարն ամբողջությամբ, եթե նման չեղարկումը չի եղել անհաղթահարելի ուժի կամ Օգտագործողի կողմից կատարված խախտման հետևանք:
- Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտագործողի կրած վնասների, բաց թողնված օգուտի, կորցրած շահույթի, տվյալների կորստի, ծառայության թերի մատուցման կամ չմատուցման, համակարգչային վնասի, համակարգի ձախողման, փոփոխված արժեքների, անձնական կամ մարմնական վնասվածքի, Կայքում առաջարկվող և այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայությունների և/կամ առաջարկվող ապրանքների, բովանդակությունն օգտագործելու անկարողության, ցանկացած հաղորդակցության, ազդեցության կամ հանդիպման համար, որն Օգտագործողը կարող է ունենալ որևէ մեկի հետ, ում հետ շփվում կամ հանդիպում է Կայքի օգտագործման արդյունքում` անկախ այն հանգամանքից Ընկերությունը եղել է տեղեկացված, թե ոչ նման վնասի հնարավորության մասին: Ընկերության կամ Կայքի հետ չկապված ցանկացած հարաբերությունները կարգավորվում են Օգտագործողի և տվյալ անձի միջև կնքված պայմանագրով կամ այլ համաձայնությամբ: Սույն կետից բացառություն են կազմում միայն Պատվերի համար Գումարի փոխանցումների հետ կապված հարաբերությունները, որոնք արդյունքում առաջացած վնասները հատուցվում են ոչ ավելի, քանի 500 000 (հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի սահմաններում:
- Ընկերությունն իր հայեցողությամբ կարող է զրկել Օգտագործողին Կայքից օգտվելու հասանելիությունից կամ սահմանափակել այն, չեղարկել պատվերը` առանց Գումարի վերադարձի, եթե նա չի կատարում իր պարատվորությունները կամ խախտում է սահմանված կանոնները:
7. Կիրառելի օրենսդրություն և իրավունքների պաշտպանություն- Պայմանների հետ կապված, Օգտագործողի և Ընկերության միջև առաջացած հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
- Ընկերությունը կարող է ձեռնարկել ցանկացած գործողություն, որը գտնում է ողջամտորեն անհրաժեշտ է կիրառելի օրենսդրության սահմաններում իր իրավունքները պաշտպանելու համար:
- Պայմանների հետ կապված և Օգտագործողի և Ընկերության միջև առաջացած հարաբերությունները կարգավորվում են բանակցությունների միջոցով` եռամսյա ժամկետում: Համաձայնության չգալու դեպքում վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության դատական կարգով:
8. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ֆորս-մաժոր)- Պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Օգտագործողը և Ընկերությունն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Գումարը վճարելուց հետո, և որը նրանք չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:
- Այդպիսի իրավիճակներ կարող են լինել երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, համաճարակը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների և Հայաստանի Հանրապետության ԿԲ որոշումները և նորմատիվ ակտերը, որոնք անհնարին են դարձնում պարտավորությունների կատարումը։
9. Փոփոխություններ- AHL ՍՊԸ-ն կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել կամ թարմացնել սույն օգտագործման քաղաքականությունը։ Եթե այդ փոփոխությունները սահմանափակում են Ձեր իրավունքները, մենք կտեղեկացնենք դրանց մասին մինչ ուժի մեջ մտնելը՝ ուղարկելով ծանուցում Ձեր հաշվում նշված էլեկտրոնային հասցեին։
10. Կապի միջոցներ- Բողոքների, առաջակությունների կամ այլ հարցերի առկայության կամ տեղեկատվության փոխանցման անհրաժեշտության դեպքում կարող եք կապ հաստատել Ընկերության հետ՝ info@ahl.life էլեկտրոնային հասցի կամ +37499545469 հեռախոսահամարի միջոցով, եթե Ընկերության կողմից առանձին կապի միջոց չի տրամադրվել կամ հայտարարվել։